Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Մատենագրություն

Խաչքարերի հետազոտության առաջնային աղբյուրը հենց իրենք կոթողներն ու հորինվածքներն են` սփռված ողջ հայկական լեռնշխարհով մեկ եւ հայկական գաղթօջախներում: Ցավոք, դրանք միայն մասամբ են հրատարակված: Ներկա կայքն այսօր իր տրամադրության տակ ունի շուրջ վեց հազար խաչքարերի, կոթողների, տապանաքարերի եւ հորինվածքների լուսանկարներ, որոնք տասնամյակներ շարունակ հավաքել է Համլետ Պետրոսյանը: Աղբյուրների երկրորդ խումբը կազմում են խաչին նվիրված մեկնությունները, ներբողներն ու շարականները ¥Գրիգոր Լուսավորչի տեսիլքն ու վարդապետությունը, Դավիթ Անհաղթ, Հովհան Մանդակունի, Թեոդորոս Քռթենավոր, Հովհան Օձնեցի, Սահակ Ձորափորեցի, Զաքարիա Ձագեցի, Գրիգոր Նարեկացի, Անանիա Սանահնեցի, Ներսես Շնորհալի, Մխիթար Գոշ, Գրիգոր Տաթեւացի եւ ուրիշներ¤: Ուշագրավ տեղեկություններ կարելի է քաղել նաեւ հայ դասական պատմագիրների աշխատություններից ¥Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Ղեւոնդ, Ուխտանես, Արիստակես Լատիվերտցի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արեւելցի, Ստեփանոս Օրբելյան, Զաքարիա Քանաքեռցի եւ ուրիշներ¤, որոնց խաչի գաղափարաբանության, խաչակիր կոթողների, նրանց պաշտամունքի եւ հարակից երեւույթներին վերաբերող տեղեկությունները` համապատասխան մշակութային համատեքստ մտցնելու դեպքում, դառնում են կարեւոր իրողություններ ցուցող, հավաստող կամ առնվազն ենթադրելի դարձնող փաստեր: Խաչքարային մշակույթի առանձին դրսեւորումները հայագետների ուշադրությանն են արժանացել դեռ 20-րդ դ. սկզբներին ¥Հովսեփ Օրբելի, Ջոզեֆ Ստրժիգովսկի, Գարեգին Հովսեփյան, Յուրգիս Բալտրուշայտիս¤: Դարի երկրորդ կեսը նշանավորվեց խաչքարային մշակույթի ընդհանուր եւ մասնավոր դրսեւորումներին նվիրված մի շարք հետազոտություններով ¥Սեդրակ Բարխուդարյան, Լիդիա Դուռնովո, Լեւոն Ազարյան, Աբրահամ Շահինյան, Սուրեն Սաղումյան, Անատոլի Յակոբսոն, Ռաֆայել Իսրայելյան, Պարույր Մուրադյան, Մուրադ Հասրաթյան, Արգամ Այվազյան, Արծրունի Սահակյան, Սամվել Կարապետյան, Էմմա Կորխմազյան, Գառնիկ Շախկյան, Պատրիկ Տոնապետյան, Համլետ Պետրոսյան, Քրիստինա Վան Լու¤, Հայաստանի մի քանի ծայրագավառների` Նախիջեւանի, Արցախի, Ուտիքի, Ջավախքի խաչքարերի բազմաթիվ ուշագրավ օրինակների հրատարակություններով: Խաչքարերի համակողմանի հետազոտությունը ենթադրում է հայ մշակույթի զանազան բնագավառներում ¥դավանաբանություն, ճարտարապետություն, քանդակ, մանրանկարչություն, նյութական մշակույթ, վիմագրություն, ազգագրություն, բանահյուսություն¤ կատարված եւ խաչքարային մշակույթի հետ առնչվող հետազոտությունների ներգրավում: Ի մասնավորի նկատի ունենք Նիկողայոս Մառի, Մաղաքիա Օրմանյանի, Բաբկեն Առաքելյանի, Կարո Ղաֆադարյանի, Սիրարփի Տեր-Ներսեսյանի, Լեւոն Ազարյանի, Ստեփան Մնացականյանի, Իգիթ Ղարիբյանի, Նյուրա Հակոբյանի, Վիգեն Ղազարյանի, Հակոբ Քյոսեյանի առանձին հետազոտություններն ու դիտողությունները, որոնք հնարավորություն են տվել խաչքարային մշակույթը ներկայացնել հայ միջնադարյան մշակույթի լայն ընդհանրական հենքի վրա: Խաչքարերը 20-րդ դ. 80-ական թվականներին դարձել են նաեւ ադրբեջանցի հետազոտողների ՙքննության՚ առարկան: Հայ մշակութային ժառանգությունը սեփականելու նպատակ եւ արկածախնդրական բնույթ կրող այդ փորձերը ժամանակին արժանացել են հայագետների հակահարվածին (տես Վտանգված խաչքարեր բաժինը): Աղբյուրներ 1. Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1914: 2. Ագաթանգեղոս, Պատմություն հայոց /Աշխարհաբար թարգմանություն ներածականով եւ ծանոթագրություններով Ա. Տեր-Ղեւոնդյանի, Երեւան, 1977: 3. Անանիայի վարդապետի հայոց Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց, զոր գրեաց հրամանաւ տեառն Պետրոսի հայոց վերադիտողի - Գանձասար, 1992, թիվ Ա, էջ 204-238, 1992, թիվ Բ, էջ 168-218, 1993, թիվ Գ, էջ 174-215: 4. Գիրք, որ մեծ Մաշտոց կոչեցեալք, Կ. Պոլիս, 1807: 5. Գրիգոր Ականեցի, Պատմութիւն ազգին նետողաց /Հայերեն բնագիրը եւ վրաց. թարգմ. Ն. Շոշիանշվիլու, Թբիլիսի, 1961: 6. Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում ճառք եւ աղօթք, Վենետիկ, 1838: 7. Գրիգոր Մագիստրոսի Թղթերը, Ալեքսանդրապոլ, 1910: 8. Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Երեւան, 1985: 9. Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, Կ. Պոլիս, 1741: 10. Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, Երուսաղէմ, 1998: 11. Դաւթի անյաղթ փիլիսոփայի Մատենագրութիւնք, Վենետիկ, 1932: 12. Երանելւոյն Թէոդորոսի ճգնաւոր միայնակեցի եւ վարդապետի Ներբողեան ի սուրբ խաչն աստուածընկալ եւ ի տնօրինութիւն տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի - Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագրութիւնք, էջ 184-198: 13. Զաքարիա կաթողիկոս Ձագեցի, Ճառք, Վենետիկ, 1995: 14. Զաքարիայ սարկաւագի Պատմագրութիւն, Վաղարշապատ, հ. 3, 1870: 15. Հակոբյան Հ., Ուղեգրություններ, հ. 1, Երեւան, 1932: 16. Ղեւոնդեայ վարդապետի Պատմութիւն, Ս. Պետերբուրգ, 1887: 17. Կանոնագիրք հայոց /Աշխատությամբ Վ. Հակոբյանի, Երեւան, հ. 1, 1964, հ. 2, 1971: 18. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Երեւան, 1961: 19. Մխիթար վարդապետ Գոշ, Թուղթ առ Վրացիսնª յաղագս ուղղափառութեան հաւատոյ /Հրատարակության պատրաստեց Պ. Մուրադյանը - Գանձասար, թիվ Զ, 1996, էջ 340-402: 20. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երեւան, 1983: 21. Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913: 22. Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագրութիւնք, Վենետիկ, 1833: 23. Ներսես Շնորհալի, Գիր հաւատոյ խոստովանութեան Հայաստանեայց եկեղեցւոյ - Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երեւան, 1961, էջ 121-147: 24. Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ եկեղեցոյս Հայաստանեայց յօրինեալ ի սրբոց թարգմանչաց մերոց եւ ի սրբոյ Շնորհալւոյն եւ յայլոց սուրբ հարց ու վարդապետաց, Կոստանդնուպօլիս, 1853: 25. Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ, Երեւան, 1963: 26. Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի Տաղ սուրբ խաչին - Մնացականյան Ա. Ստեփանոս Սյունեցու նորահայտ տաղերը, Բանբեր Մատենադարանի, 1973, թիվ 11, էջ 286-289 27. Վրթանէս Քերթող, Յաղագս պատկերամարտաց - Տեր-Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Երեւան, 1975, էջ 7-15: 28. Ուխտանէս եպիսկոպոս, Պատմութիւն Հայոց, Վաղարշապատ, 1871: Ուսումնասիրություններ 29. Աբրահամյան Ա., Շահինյան Ա., Արծվանիկի նորահայտ ծածկագիրը - ՊԲՀ, 1975, թիվ 3, էջ 113-125: 30. Ազարյան Լ., Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Երեւան, 1975: 31. Ալիշան Ղ., Այրարատ, Վենետիկ, 1890: 32. Ալիշան Ղ., Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ, 1895: 33. Ալիշան Ղ., Շիրակ. տեղագրութիւն պատկերացոյց, Վենետիկ, 1881: 34. Այվազյան Ա., Նախիջեւանի խաչքարերը, Երեւան, 1996: 35. Այվազյան Ա., Ջուղա, Երեւան, 1984: 36. Այվազյան Ա., Ջուղայի խաչքարերը, Երեւան, 1993: 37. Առաքելյան Բ. Ն., Հայկական պատկերաքանդակը 4-7-րդ դարերում, Երեւան, 1949: 38. Ավետիսյան Ք., Սոդքի 16-17-րդ դդ. խաչքարի պատկերագրությունը - Ավարայր, 1999, թիվ 2, էջ 7-12: 39. Բաբաջանյան Մ., Խաչապատում, Երեւան, 2001: 40. Բալտրուշայտիս Յ., Ուսումնասիրություն վրաց եւ հայ միջնադարյան արվեստի, Երեւան, 2003: 41. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895: 42. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ եւ քարգործ վարպետներ, Երեւան, 1963: 43. Դեմիրխանյան Ա., Աբրահամյան Լ., Խաչքարը որպես եռամաս հայելակերպ սիմետրիկ հորինվածքների տարբերակ - Հայ արվեստի հանրապետական 7-րդ գիտական կոնֆերանս, Երեւան, 1996, էջ 18-19: 44. Դոնաբեդյան Պ., Նորավանքի քանդակագործական մի հուշարձանի ոճական առանձնահատկությունները եւ ստեղծման ժամանակը - ԼՀԳ, 1979, թիվ 11, էջ 94-104: 45. Իսրայելյան Ռ. Խաչքարեր - Իսրայելյան Ռ. Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ, Երեւան, 1982, էջ 112-125: 46. Խաչքար /Տեքստը Լ. Ազարյանի եւ Ա. Մանուկյանի - Հայ ճարտարապետության հուշարձանները, թիվ 2, Միլան, 1977 ¥անգլերեն, իտալերեն, հայերեն): 47. Կարապետյան Ս., Գետաշեն, Երեւան, 1992: 48. Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում, Երեւան, 1999: 49. Կարապետյան Ս., Ջավախքի խաչքարերը, Երեւան, 1995: 50. Կորխմազյան Է., 15-17-րդ դարերի խաչքարերում հանդիպող մի խորհրդավոր պատկերի մասին - Աշտանակ, թիվ 2, Երեւան, 1998, էջ 162-167: 51. Կրպե, Խծկոնք - Ազգագրական հանդես, թիվ 1, 1895, էջ 41-49: 52. Հակոբյան Հ., Վաղ խաչքարերի մի բնորոշ դասի մոտակա նախատիպերի մասին - Հայոց պատմության եւ մշակույթի հարցեր, Գիտական նստաշրջան, Երեւան, 1997, էջ 18-20: 53. Հայկական խաչքարեր /Տեքստը Լ. Ազարյանի, Լիսբոն, 1973, ¥հայերեն, ռուսերեն, անգլերեն¤: 54. Հայրապետյան Հ., Հուշակապարիկի գաղափարը հայ միջնադարյան հավատալիքներում - ԼՀԳ, 1990, թիվ 7, էջ 53-61: 55. Հասրաթյան Մ., Խաչքարային արվեստի Ջուղայի ստեղծագործական դպրոցը - Հայաստանը եւ Քրիստոնյա Արեւելքը, Երեւան, 2000, էջ 193-196: 56. Հովսեփյան Գ., Գերեզմանական հին կոթողները եւ նրանց հնագիտական արժեքը հայ արվեստի պատմության համար - Հովսեփյան Գ. Նյութեր եւ ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. Բ, էջ 153-188: 57. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1928, մասն Ա., Նյու Յորք, 1942/3, մասն Գ: 58. Հովսեփյան Գ., Հավուց թառի Ամենափրկիչը եւ նույնանուն հուշարձաններ հայ արվեստի մեջ, Երուսաղեմ, 1937: 59. Ղազարյան Վ., Մեկնութիւնք խորանաց, Երեւան, 1995: 60. Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը եւ նրա պեղումները, Երեւան, 1952: 61. Մառ Ն., Ժողովածոյք առակաց Վարդանայ, Ս. Պետերբուրգ, 1895, մասն Բ: 62. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երեւան, 1985: 63. Մնացականյան Ա., Հայկական զարդարվեստ, Երեւան, 1955: 64. Մնացականյան Ս. Խ., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երեւան, 1960: 65. Մնացականյան Ս. Ս., Հայկական վաղ միջնադարյան մեմորիալ հուշարձանները, Երեւան, 1982: 66. Շահինյան Ա., 7-րդ դարի կոթողներ Գեղամա լեռներում - Էջմիածին, 1974, թիվ 7-8, էջ 75-80: 67. Շահինյան Ա., Կոշի կոթողը եւ նրա արձանագրությունը - ՊԲՀ, 1968, թիվ 2, էջ 197-202: 68. Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. 9-13-րդ դարերի խաչքարերը, Երեւան, 1984: 69. Շախկյան Գ., Օձուն, Երեւան, 1983: 70. Պետրոսյան Հ., Դադի վանքի ծածկագիր արձանագրությունը - Իրան նամե, 1998, թիվ 1-3, էջ 38-40: 71. Պետրոսյան Հ. Խաչելության այգային ընկալումն ու պատկերագրությունը վաղմիջնադարյան Հայաստանում - Հայաստանը եւ Քրիստոնյա Արեւելքը, Երեւան, 2000, էջ 187-192: 72. Պետրոսյան Հ., Խաչի սրբազան գործառույթը Քրիստոսի երկրորդ գալստյանը եւ դրա արտացոլումը խաչքարային մշակույթում - Հին Հայաստանի մշակույթը, թիվ 12, Երեւան, 2002, էջ 85-97: 73. Պետրոսյան Հ., Խաչքարերի անվանաբանական համակարգը եւ Սուրբ Սարգիս խաչքարերը - Սուրբ Սարգիս, Գիտաժողովի նյութեր, Երեւան, 2002, էջ 60-79: 74. Պետրոսյան Հ., Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի եւ կենսընթացի մասին. աշխարհը որպես այգի - Հանդէս ամսօրեայ, 2002, էջ 411-440: 75. Պետրոսյան Հ., Հովհաննես Օձնեցին եւ խաչքարային մշակույթի ձեւավորումը - Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետը եւ իր ժամանակը, Ս. Էջմիածին, 2004, էջ 121-130: 76. Պետրոսյան Հ., ՙՄանուկի՚ կերպարը ուշ միջնադարյան հայ տապանաքարային քանդակում - Թուխ մանուկ, Երեւան, 2001, էջ 68-84: 77. Պետրոսյան Հ., Ողջերը եւ մեռածները. մահը եւ անմահությունը հայ ավանդական աշխարհընկալման համակարգում - Գիտություն եւ տեխնիկա, 2003, թիվ 6-7, էջ 54-60: 78. Պետրոսյան Հ., Ջուղայի խաչքարերի պատկերագրությունը - ՊԲՀ, 2004, թիվ 1, էջ 63-80: 79. Պետրոսյան Հ., Ռազմիկի կերպարը եւ կռվի թեման Արցախի խաչքարային պատկերաքանդակում - ՙԱզգ, պետություն, բանակ՚ գիտաժողով, Զեկուցումների հիմնադրույթներ, Երեւան, 1997, էջ 78-79: 80. Սահակյան Ա., Միջնադարյան պատկերապաշտության հայկական տարբերակը - ՊԲՀ, 1987, թիվ 2, էջ 150-159: 81. Սաղումյան Ս., Աշտարակ, Երեւան, 1998: 82. Սաղումյան Ս., Ծածկագրությունը եւ զարդագրությունը հայ վիմագրերում - ԼՀԳ, 1979, թիվ 9, էջ 61-77: 83. Սաղումյան Ս., Կրկին վիմագիր փակագրության մասին - ԼՀԳ, 1985, թիվ 1, էջ 65-75: 84. Սաղումյան Ս., Համառոտագրությունը հայ վիմագրության մեջ - ԼՀԳ, 1978, թիվ 4, էջ 61-78: 85. Սաղումյան Ս., Հարությունյան Վ. Վիմագրեր հին Ջուղայից - ԼՀԳ, 1983, թիվ 12, էջ 42-61: 86. Սարգսյան Գ., Խոսում են տապանաքարերը - Էջմիածին, 1963, թիվ 11, էջ 29-40: 87. Սարգսյան Մ., Մրենի տաճարի հիմնադիրների պատկերաքանդակները - ՊԲՀ, 1966, թիվ 4, էջ 241-250: 88. Սրվանձտյանց Գ., Գրոց-բրոց, Պոլիս, 1874: 89. Վրույր Ա., Ջուղա - ՊԲՀ, 1967, թիվ 4, էջ 170-180: 90. Տիգրանյան Ա., Խաչվերացի տոնի ավանդությունները - Գանձասար, թիվ Զ, 1996, էջ 110-131: 91. Քյոսեյան Հ., Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Էջմիածին, 1995: 92. Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Երեւան, 1992: 93. Brentjes B. Armenian Tombstones and Turkish Adaptations in the 14th, 15th and 16th Centuries - Fifth International Symposium of Armenian Art, Venezia, San Lazaro, 1988, p.159-162. 94. Dalton O. M. British Museum. A Guide to the Early Christian and Byzantine Antiquities in the Department of British and Medieval Antiquities, London, 1903. 95. Der Nersessian S. Armenian Art, Paris, 1978. 96. Donabռdian P. Les thՌmes bibliques dans la sculpture Armռnienne prռarabe - Revue des ռtudes Armռniennes, t. 22, 1990-1991, p. 253- 314. 97. Gough M. The Origins of Christian Art, London, 1973. 98. Ferguson G. Signs and Symbols in Christian Art, London, Oxford, New York, 1989. 99. Harbison P. Irish High Crosses with the Figure Sculptures Explained, Drogheda, 1994. 100. Hutter I. Early Christian and Buzantine, London, 1988. 101. Petrosyan H. The Khachkar or Cross-Stone - In: Armenian Folk Arts, Culture and Identity /Ed. by L. Abrahamian and N. Sweezy, Bloomington and Indianapolis, 2001, p. 60-70. 102. Petrosyan H. The Sacred Mountain - In: Armenian Folk Arts, Culture and Identity, p. 33-39. 103. Petrosyan H. The Temple. - In: Armenian Folk Arts, Culture and Identity, p. 44-51. 104. Petrosyan H. The World as a Garden - In: Armenian Folk Arts, Culture and Identity, p. 25-32. 105. Petrosyan H. Writing and the Book - In: Armenian Folk Arts, Culture and Identity, p. 52-59. 106. Richardson H. The Jewelled Cross and its Canopy - From the Isles of the North. Early medieval Art Ireland and Britain, Belfast, 1994, p. 177-186. 107. Schiller G. Iconography of Christian Art. London, vol. 2, 1972. 108. Strzygowski G. Die Baukunst des Armenie und Europa, Wien, 1918, bd. 1. 109. Thierry J. M., Donabռdian P. Les arts Armռniens, Paris, 1987. 110. Van Loo K. Zur ikonographie armenischen Kreuzsteines - Armenien Wiederentdeekung einer alten Kulturandschaft, Bochum, 1995, s. 115-117. Հապավումների ցանկ ՊԲՀ - Պատմա-բանասիրական հանդես ԼՀԳ - Լրաբեր հասարակական գիտությունների

Վտանգված խաչքարեր

Կանադական գիտնականները բողոքագիր են ստորագրել ընդդեմ Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման
Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատը ներկայացրել է իր դիրքորոշումը Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման վերաբերյալ
Ադրբեջանի զինվորները ոչնչացնում են հայկական խաչքարերը Նախիջեւանում
Տես տեսանյութը (13MB WMV Ֆայլ)
khachkar.am կայքը արժանացել է Էլեկտրոնային բովանդակության երրորդ համահայկական մրցույթի առաջին կարգի մրցանակին



Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: info@khachkar.am
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը